«Վրացական երազանքի» կառավարությունը պատրաստվում է չեզոքության քարոզչություն սկսել, որպեսզի վերջնականապես հրաժարվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունից:
Այդ մասին TV Pirveli и Formula հեռուստաընկերություններին հարցազրույցում ասել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, հայտնում է apsny.ge առցանց լրատվամիջոցը: Նա պնդել է, որ այդ դիրքորոշումը թելադրում է Մոսկվան, և իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել:
Քաղաքական գործիչը հիմք է ընդունում վարչապետ Կոբախիձեի այն դիտարկումը, որ պետք է կարգավորել սահմանադրությունը, որպեսզի վրացական ինքնությունը և ավանդական արժեքները պաշտպանված լինեն:
ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը Վրաստանի անդամակցության հարցը կարգավորվում է գործող սահմանադրության հոդված 78-ով, որը երկրի իշխանություններին և պետական պաշտոնյաներին պարտավորեցնում է «ամեն ինչ անել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին լիովին ինտեգրվելու համար»:
Այդ նորմն, ընդ որում, Վրաստանի սահմանադրության նշված հոդվածով ամրագրվել է «Վրացական երազանքի» կառավարության նախաձեռնությամբ՝ 2017թ.-ին: Անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին իշխող ուժը նպատակադրված էր խորհրդարանում ձևավորել սահմանադրական մեծամասնության և փոփոխություններ իրականացնել, բայց վերջնարդյունքում բավարար քվեներ չստացավ:
Սալոմե Զուրաբիշվիլին ուշադրություն է հրավիրել «Միասնական չեզոք Վրաստան» շարժման աշխուժացման վրա: Նա ենթադրում է, որ իշխանությունների հետ աֆիլացված այդ շարժումը «կնախաձեռնի պլեբիսցիտ»:
Նման մի փորձ արդեն արվել է, շարժումն առաջադրել է բացահայտ սադրիչ հարց.«Համաձա՞յն եք ԼԳԲՏ և միասեռական ամուսնությունների օրինականացման գնով ԵՄ-ին Վրաստանի անդամակցությանը»: Նման քարոզչությունը հակակշռելու համար Զուրաբիշվիլին ևս մեկ անգամ ընդդիմադիր բոլոր ուժերի համախմբման կոչ է արել:
Նա գտնում է, որ Վրաստանի «չեզոքությունը Ռուսաստանից կախվածություն է»:
Վրաստանում անվտանգային-քաղաքակրթական միջավայրի ընտրությունը միայն այդ երկրի ներքին գործը չէ: Չափազանց կարևոր է նկատի ունենալ, որ նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը ևս մեկ, թվում է՝ վերջին, անգամ Ադրբեջանը հռչակել է Թուրքիայի մաս:
Նա պնդել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի «միասնականությունը սահմանված է մեկ ազգ՝ երկու պետություն սկզբունքով»: Վրաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության, այդ թվում՝ անվտանգության բնագավառում, տասնամյակների փորձ ունի:
Թուրքիան չի թաքցնում, որ ձգտում է տարածաշրջանային առաջնորդության: Վրաստանի ընտրությունը, եթե նրա «չեզոքությունը» Թուրքիայի և Ադրբեջանի հետ եռակողմ պայմանավորվածությունների բացահայտումն է, Հայաստանի համար կարող է մարտահրավերային լինել:
Թեև թուրք-վրաց-ադրբեջանական համագործակցությունը ձևավորվել է ՆԱՏՕ-ի և Եվրամիության հովանու ներքո:






Բաց մի թողեք
«Երևանի համբույր». Կրեմլը նեղանում է Հայաստանից, երեկ հրաժարվեր, այսօր 2 օր կլիներ
Ալիևը փաստացի տոնել է Հարավային Կովկասից Ռուսաստանի հեռացումը
ԱՄՆ-ը մերձավորարևելյան քաղաքականության հաջողությունը նաև հայ-ադրբեջանական կարգավորման համատեքստում