Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 13-ին կանցկացվի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործով կալանավորված 18 անձանց կալանքի վերաբերյալ դատական նիստը, որը կնախագահի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գործը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, քանի որ բոլոր 18 քաղաքացիներն էլ կալանավորվել են նույն գործի շրջանակում, նույն օրերին, եւ քննության փուլում նրանց վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն միաժամանակ։ Սա ենթադրում է, որ դատարանը կանդրադառնա ազատման կամ կալանքի երկարաձգման բոլոր միջնորդություններին։
Դատական նիստի ընթացքը դիտարկվելու է որպես հավասար մոտեցման եւ արդար դատաքննության փորձաքար, քանի որ պաշտպանական կողմը բազմիցս նշել է՝ գործի նյութերում առկա են անհամաչափ կամ չապացուցված մեղադրանքներ, հնարովի ձայնագրություններ, իսկ մեղադրող կողմը պնդում է՝ բոլոր անձինք ներգրավված են եղել միեւնույն գործողությունների շղթայում։
Այս գործը մամուլում հայտնի դարձավ որպես «Բագրատ Սրբազանի 18 անմեղների» պատմություն, քանի որ նրանց հարազատներն ու աջակիցները պնդում են՝ կալանքը կիրառվել է առանց բավարար հիմքերի։
Նոյեմբերի 13-ի նիստը փաստացի կարող է դառնալ վճռորոշ փուլ՝ հասկանալու՝ արդյոք դատական համակարգը կգնա՞ համաչափ եւ անկախ որոշումների ճանապարհով»։






Բաց մի թողեք
Մեղադրյալներից մեկը Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկի 80-ամյա մայրն է․ Լուսանկար
Որ համայնքում որքան արժե զարդարված տոնածառը
Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ