Մարտուն Գրիգորյանի գլխավորած Մեր քաղաքը խմբակցության Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանը, տեղեկացանք, որ երեկ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել։
Նշենք, որ ավագանու վերջին նիստը չկայացավ՝ քվորում չապահովվելու պատճառով, բացակա էր նաև Միրզոյանը`պատճառաբանությամբ, որ կինը գտնվում էր Նաիրի բժշկական կենտրոնում, առողջական լուրջ խնդիրներ ունի։
Խմբակցության ներսում էլ նշեցին, որ Միրզոյանի բացակայությունը որևէ քաղաքական ենթատեքստ չի ունեցել․ նա ժամանակավորապես չի մասնակցել նիստին անձնական խնդիրների պատճառով։
Մանդատից հրաժարվելու դիմումն արդեն ներկայացված է, և առաջիկա նիստում ընտրական հանձնաժողովը որոշում կկայացնի՝ այդ մանդատը փոխանցելով ցուցակի հաջորդ թեկնածուին։
Հիշեցնենք, որ Միրզոյանը ՀՀԿ֊ական է, մինչ այս ղեկավարում էր ՀՀԿ խմբակցությունը ավագանիում։ Խոսակցություններ են պտտվում, թե նրան մանդատից հրաժարվելու պահանջ են ներկայացրել հենց սեփական կուսակցությունից, քանի որ վերջերս որոշ տարաձայնություններ են առաջ եկել Մարտուն Գրիգորյանի և ՀՀԿ֊ի միջև։
Նարեկ Միրզոյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, որպեսզի մեկնաբանություն ստանայինք։


Բաց մի թողեք
Ինչ է կատարվում ՔԿ-ի շենքի մոտ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա․ Լուսանկար
ՀՀ-ում Իրանի դեսպանը հրատապ մամուլի ասուլիս է տալիս. Տեսանյութ