Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:
«Հրապարակ» թերթը գրում է․ Նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 հազար դրամ:
Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում, դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ, ճիշտ կլինի՝ կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի՝ առանց որեւէ նախապայմանների։






Բաց մի թողեք
«Ռոլեքս», «Տիսոտ» թանկարժեք ժամացույցներ՝ ՔՊ պաշտոնյաների ձեռքին. Լուսանկար
ՔՊ վարչության նիստին Փաշինյանը ուրախ է եղել
Մեղադրում են սպшնության, հանցաշխարհի հետ կապի մեջ