Այսօր պայթյուն է տեղի ունեցել Բաքվի Նարիմանովի շրջանի Ահմեդ Ռաջաբլի փողոցում գտնվող AFEN Mall բիզնես կենտրոնում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ հաղորդագրությունների՝ տեղում կատարված գնահատումը ցույց է տվել, որ հինգհարկանի գրասենյակային շենքում տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հետագա հրդեհի, որի հետևանքով մեծ վնաս է հասցվել։
Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անցկացված արագ փրկարարական գործողության շնորհիվ յոթ մարդ փրկվել է, և տեղում ձեռնարկվել են համապատասխան անվտանգության միջոցառումներ։ Ընթանում է հետաքննություն։
Բացի այդ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, պայթյունի հետևանքով վիրավորված մեկ անձի մոտ ախտորոշվել է ջերմային այրվածք, ևս չորս անձ ստացել են մարմնի տարբեր մասերի բազմաթիվ վնասվածքներ։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։



Բաց մի թողեք
Էսօր հատուկ միջոցառում է լինելու․ Նարեկ Կարապետյան. Տեսանյութ
Ուշիի ողբերգական վթարից հետո մեկ ուղևորի ճակատագիրն անհայտ է
Բաղրամյանում ՔՊ-ին չպետք է գրանցեին․ դիտորդներ