Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի քանակը, որը ներկայումս կազմում է 22։
«Նրանք վերցնում են 28 կետերից յուրաքանչյուրը և կրճատում մինչև 22», – լրագրողներին ասաց Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ինչ զիջումների պետք է գնա Ռուսաստանը ուկրաինական կարգավորման հարցում։
Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախնական առաջարկը «հայեցակարգ» է, այլ ոչ թե ծրագիր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական կարգավորման ԱՄՆ-ի նախնական պլանը լրամշակվել է։
Նա նշել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր:
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ հանդիպմանը մոտ ապագայում, բայց միայն այն դեպքում, երբ այս պատերազմը ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի կամ կգտնվի իր վերջնական փուլում»,- իր սոցցանցի էջում գրել է Թրամփը։






Բաց մի թողեք
Թրամփը պատին է սեղմել Պուտինին և Զելենսկուն՝ ցավոք զիջումներ են լինելու
Գիտնականը՝ ադրբեջանական թեզերի քարոզիչ․ Մայքլ Գանտեր
Զելենսկին Լոնդոնում կքննարկի խաղաղությունն ու երաշխիքները. Լուսանկար