Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի պատրիարք Սահակ II-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Հռոմի Լեւոն XIV պապի Թուրքիա այցելության հետ, շնորհակալություն հայտնելով Հայկական եկեղեցի նրա գալիք այցի առիթով, տեղեկացրել է Վատիկանի հայկական ծառայությունը։
Հովվապետի գալիք այցն անվանելով «մեծ մխիթարություն»՝ Պոլսի պատրիարքը հույս է հայտնել, որ այն լավագույն արդյունքներ կտա միջեկեղեցական հարաբերությունների եւ քրիստոնյաների միասնության տեսակետից։
Վատիկանի տեղեկացմամբ՝ Հռոմի պապը կայցելի Ստամբուլի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի իր Թուրքիա կատարելիք այցի վերջին օրը՝ նոյեմբերի 30-ին, տեղի ժամանակով ժամը 09։15-ին։


Բաց մի թողեք
Վարդան Մինասյանը վերադառնում է. Լուսանկար
«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»… ինն ամիս անց. Լուսանկարներ
Ինչպես են ստիպում հավատալ ստին․ հոգեբաններ