02/12/2025

Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի, նրա կարգավիճակը փոխվել է, գործը փլուզվել

Փաստաբան Էմին Խաչատրյանը մեզ հայտնեց, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանն ազատ կարձակվի։

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բավարարել է նրա պաշտպանների բերած բողոքը` կալանքի երկարացման դեմ` կիրառելով տնային կալանք։

Այժմ փաստաբանները եւ մտերիմները գնում են ՔԿՀ` նրան տեղափոխելու այն բնակարան, որտեղ կրելու է կալանքը։

Ամիսներ առաջ աղմկոտ «բացահայտումը», հայտարարությունները, թե դարի ահաբեկչությունն են բացահայտել, արդեն իսկ ակնհայտ է, որ սին էին ու դրանց տակ ոչ մի լուրջ ապացույց չկար: Հակառակ դեպքում 10 եւ ավելի տարի ազատազրկում ենթադրող գործով անցնողներին մեկը մյուսի հետեւից բաց չէին թողնի:

Խափանման միջոցները փոխվում են, քանի որ մեղադրանքը փուչիկ է, քարոզչական նպատակներով հարուցված, սակայն անգամ Նիկոլ Փաշինյանին ծառայող իրավապահները չեն կարողանում անվերջ երկարացնել կալանքները` ստիպված հատ հատ ու դանդաղ ազատ են արձակում մեղադրյալներին: