«Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր, ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2022 թվականին թերի հայտարարագրեր է ներկայացրել։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրում Աղաջանյանը հայտարարագրել է 2 մոտոցիկլ. 2020 թվականի թողարկման YAMAHA, 2013 թվականի Parvaz GL մակնիշի մոտոցիկլներ, եւ մեկ՝ NISSAN մակնիշի մարդատար ավտոմեքենա 2013 թվականի թողարկման։ YAMAHA մակնիշի մոտոցիկլը, ըստ հայտարարագրի, պատգամավորը ձեռք է բերել 2021 թվականի մարտին, սակայն նախորդ տարվա հայտարարագրում տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասին նշված չէ։
2024 թվականի տարեկան հայտարարագրում պատգամավորը գրել է, որ ունի 3 անշարժ գույք, 2 մոտոցիկլ եւ 1 ավտոմեքենա։
Աղաջանյանի անշարժ գույքի, եկամուտների եւ ծախսերի մասին հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա 2013 թվականին «գնման եղանակով» ձեռք է բերել հողամաս Նոյեմբերյանում, ինչպես նաեւ 2001 թվականին նվիրատվություն է ստացել Երեւանի Կենտրոնում գտնվող բազմաբնակարան շենքում բնակարան, ինչը համատեղ սեփականության իրավունքով է իրեն պատականում։
Էդուարդ Աղաջանյանը հայտարարագրել է եւս մեկ բնակարան Կենտրոն վարչական շրջանում։
Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբի համեմատ աճել են՝ դառնալով 2 մլն 299 հազար դրամ, սակայն տարեսկզբին առկա 350 հազար դրամ կանխիկ դրամական միջոցները զրոյացել են։
Աղաջանյանը հաշվետու տարում եկամուտ ստացել է մեկ աղբյուրից, այն է՝ ԱԺ աշխատակազմից ստացված 13 մլն 203 հազար դրամ աշխատանքի վարձատրությունը:
Աղաջանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Նրա հետ «համատեղ բնակվող անձ» Վիկտորիա Այդինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խորհրդականն է։
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը նախկինում՝ մինչ պատգամավոր դառնալը, եղել է DJ Ed Ward բեմական անունով հայտնի DJ։
2023 թվականի մայիսի 3-ին Ազգային ժողովում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ որեւէ միջին վիճակագրական խնջույք առանց թմրանյութերի չի անցնում, եւ հարց էր ուղղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ ոստիկանական ռեյդերն անցկացվում են որոշակի ենթամշակութային առանձնահատկություն ունեցող ժամանցի վայրերում:
Էդուարդ Աղաջանյանը նաեւ շոու բիզնեսում հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոյի ամուսինն է»։






Բաց մի թողեք
Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքից նախատեսվում է կառուցել նոր ավտոճանապարհ ․․․
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը