Թյուր կարծիք կա, որ ոստիկանության շարքային աշխատողները` հանուն աշխատավարձի, անկեղծորեն սիրում են եւ պատրաստ են մինչեւ վերջ ծառայել Նիկոլ Փաշինյանին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. 3 տարբեր քաղաքացիներ մեզ պատմեցին, որ երբ Փաշինյանի կորտեժն անցնում է, եւ հետիոտն անցումների մոտ պարեկները թույլ չեն տալիս, որ անցորդները հատեն փողոցը, եւ երբ մարդիկ սկսում են հայհոյել ու անիծել Փաշինյանին, դժգոհել, որ ուշանում են, հորդորել, որ թույլ տան իրենց` անցնել փողոցը, պարեկները նույն միտքն են ասում. «Սա ոչ թե իր անվտանգության համար ենք անում, այլ` ձեր»:
Նկատի ունեն հղի կնոջ դեպքը, երբ շարասյունը տրորելով անցավ երիտասարդ կնոջ վրայով` կյանքից զրկելով նրան: Իսկ որոշ ոստիկաններ չեն էլ թաքցնում իրենց բացասական վերաբերմունքը շարասյունով սլացող անձի նկատմամբ եւ անգամ միանում են քաղաքացիների որակումներին ու հայհոյանքներին:

Բաց մի թողեք
Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու
Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ինստագրամից մոռացել են ջնջել․ Լուսանկար
Այս քաղաքական ուժը ձախողել է իր տված խոստումների գրեթե 90 տոկոսը