«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը արդեն իսկ նպաստել է խաղաղության օրակարգի առաջմղմանը՝ ապահովելով ավելի տեսանելի և կոնկրետ արդյունքներ»։
Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ նշելով, որ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը միտված է տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանը և հարաբերությունների նորմալացման օրակարգին՝ ապահովելով ինչպես քաղաքական, այնպես էլ մարդկային անվտանգության գործնական աջակցություն տեղում։
Մարագոսը կարևոր ձեռքբերում է համարել նաև Հայաստանի մասնակցությունը Եվրոպական խաղաղության գործիքին։ Նրա խոսքով՝ արդեն համաձայնեցվել և ավարտին է հասցվել առաջին միջոցառումը, որի շրջանակում իրականացվում են գնումներ Հայաստանի զինված ուժերի համար։
Ըստ ԵՄ դեսպանի՝ խոսքը ոչ մահաբեր աջակցության մասին է. «Անվտանգությունը չի սահմանափակվում միայն բանակով կամ զինտեխնիկայով։ Անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներ են նաև կազմակերպչական կարողությունները, գործառնական ֆունկցիոնալությունը, թիկունքային ապահովումը և բուժծառայությունը։ Մենք աջակցում ենք նաև անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ համագործակցելով Ազգային անվտանգության խորհրդի և այլ համապատասխան մարմինների հետ և կիսվում ենք Եվրամիության փորձառությամբ»:
Նա նշել է, որ կողմերը համաձայնության են եկել նաև Հայաստանի մասնակցության շուրջ Եվրամիության կողմից իրականացվող անվտանգության ճգնաժամային կառավարման առաքելություններին, և այս եղանակով Հայաստանը ոչ միայն ստանում է աջակցություն, այլև ինքն է դառնում անվտանգության ապահովման գործընթացի մասնակից։

Բաց մի թողեք
Ավելի ահավոր բան չեմ պատկերացնում, քան՝ մանկապղծությունը
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը