Ըստ քաղաքական շրջանակների՝ Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների տարածած հայտարարությունը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակի վերաբերյալ, իրականում ձեւական փաստաթուղթ է, որը հերթական արտաքին աջակցությունն է ՀՀ իշխանություններին՝ ընտրություններից առաջ։
«Հրապարակ» թերթը գրում է․ Այն իրավական պարտավորություն չի առաջացում կողմերից որեւէ մեկի համար, եւ դրանով ամեն բան ասված է։
Հայտարարության հենց նախաբանում նշված է այդ մասին․ «Այս շրջանակը չի առաջացնում եւ միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար»։
Ընդունենք, որ ճիշտ են իշխանականները, այս տեքստը մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը չի վնասում, սակայն կա՞ արդյոք երաշխիք, որ գետնի վրա իրագործելու ժամանակ էլ կողմերը հավատարիմ են մնալու այդ տեքստին, որը, ինչպես նշեցինք, իրավական պարտավորություններ չի առաջացնում։

Բաց մի թողեք
#Ուղիղ․ Ո՞ւմ կառաջադրի «Ուժեղ Հայաստան»-ը՝ որպես վարչապետի թեկնածու
ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել
ԶՊՄԿ-ի փոխտնօրենը մեղադրյալ․ ո՞վ է Նարեկ Ամբարյանը, ինչ կապեր ունի. Լուսանկար