ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ:
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշվել է նաև, որ վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու համար:
«Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,- մանրամասնել են կոմիտեից:

Բաց մի թողեք
Շենգավիթում տաջիկը սպանել է 62-ամյա տղամարդուն՝ չհավատալու համար, որ ինքը Քրիստոսն է. բացառիկ մանրամասներ
Փարաքարի բենզալցակայաններից մեկում մի խումբ քաղաքացիների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի տնօրենի, տեղակալի, նրանց կաշառք տված անձի գործի նախաքննությունն ավարտվել է