Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում ունենար, թե ինչ բան է դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և ինչ արժեք ունի խոսքը, պարզապես խորհուրդ եմ տալիս լսել Փաշինյանի ելույթի միայն մեկ հատվածը։
Մարդը գնացել է Եվրոպական խորհրդարանի ամբիոնից և պատմում է, թե Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսները խախտել են ինչ-որ իրեն հայտնի հոգևոր կանոններ, ազդեցության գործակալներ են և ուզում են խանգարել իր «խաղաղությանը»։
Եթե չեք պատկերացնում, թե ինչ անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա, ես դա բառերով չեմ կարողանա նկարագրել։
Իսկ եթե պատկերացնում եք, ապա նաև դժվար չէ հասկանալ, որ մարդը 2018-ից ի վեր՝ ո՛չ արցախյան բանակցային գործընթացում, ո՛չ պատերազմից առաջ, ո՛չ դրա ընթացքում, ո՛չ դրանից հետո, և ո՛չ էլ մինչև այսօր, հենց այսպես էլ չի հասկացել, թե որտեղ ինչ կարելի է ասել, ինչ չի կարելի ասել, ինչ են քեզանից ակնկալում, ինչը որևէ մեկին չի հետաքրքրում, և ինչն է մատնում քո թուլությունը, տգիտությունը, վախերը և պարզ տկարամտությունը։
Ինչու է Հայաստանը հայտնվել այս վիճակում՝ հարցի պատասխանը հենց այս պարզ իրականության մեջ է։
Վարդան Օսկանյան

Բաց մի թողեք
Անձի երկվությամբ տառապող Գեղամ Նազարյան, Աբգարին սպանողի հետ ինչի՞ մասին ես աղոթում
«Արցախի էջը փակված չէ, ոչ ոք չի կարող փակել», որոշումը քաղաքացունն է
Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է