«Արձագանքելով ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի հրաժարականին՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հունանյանի քայլը «խոսում է նրա մարդկային բարձր արժեքների մասին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքականությունը շատ պատասխանատու գործունեություն է, լինում են վրիպումներ, բայց ամենակարևորը՝ ունենալ քաջություն դրանց անդրադառնալու և ճիշտ արձագանքելու»,- ճեպազրույցի ընթացքում նշել է նախարարը՝ հավելելով, որ Հունանյանի հրաժարականը գնահատանքի արժանի քայլ է։
Սակայն այս հայտարարությունը հանրային դաշտում հակասական արձագանք է առաջացրել՝ հաշվի առնելով առողջապահական համակարգում նախկինում տեղի ունեցած ծանր միջադեպերը։ Մասնավորապես, 2020-ի 44 օրյա պատերազմում զոհված մեր հայորդիների դիակները Աբովյանի դիահերձարանում անմարդկային պայմաններում պարկերի մեջ լցված հայտնվել էին գետնին թափված վիճակում: Դիակների նկատմամբ այս անընդունելի վարքը լայն հանրային վրդովմունք էր առաջացրել։
Բայց այդ սկանդալից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քաղաքական պատասխանատվություն չկրեց, հրաժարական չներկայացրեց և սահմանափակվեց միայն ներողություն խնդրելով՝ չընդունելով համակարգային սխալի համար անձնական պատասխանատվությունը։
Երկակի չափանիշների նման դրսևորումը նախարարի կողմից մեղմ ասած ազնիվ չէ»։

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»