Աբովյան խոշորացված համայնքում ՀՀ կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները և մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով:
«Փաստ» օրաթերթը գրում է. Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում:
Հատկապես ուշադիր են հետևում Առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր էր շուկայում գոյություն ունեցող գներից:
Կառավարության մեր աղբյուրները հայտնում են, որ այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ:

Բաց մի թողեք
Մեզ խնդրում էին`գոնե այդ հինգ տարածքները վերադարձրեք, որ սևերես չլինենք
Նիկոլ Փաշինյանը բավականին ձեռնտու է Ռուսաստանին
Ո՞ւր անհետացան սուտ ու քարոզչական հնարք «արցախցի ահաբեկիչները»․ Լուսանկար