Եվրոպան պետք է լինի Ուկրաինայի կարգավորման բանակցային գործընթացի անբաժանելի մասը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն X սոցիալական ցանցում։
Մակրոնը գրել է, որ խոսել է Վոլադիմիր Զելենսկու հետ։ «Մենք վերանայեցինք անցյալ շաբաթ Աբու Դաբիում սկսված բանակցությունների ընթացքը։ Մենք համաձայնեցինք, որ եվրոպացիները պետք է լիովին ներգրավված լինեն քննարկվող հարցերում», – նշել է նա։
Ֆրանսիայի առաջնորդը հավելել է, որ Փարիզը «շարունակում է վճռականորեն տրամադրված լինել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու հարցում»։


Բաց մի թողեք
Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում
Պեկինը վստահեցրել է, որ թույլ չի տա Մոսկվային օգտագործել միջուկային զենք․ Ֆինլանդիայի նախագահ. Լուսանկար