Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հերթական սահմանն է հատել՝ քրեական վարույթ հարուցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ։
Եկեղեցու դեմ ծավալած այս ամբողջ պատմությունը հակաիրավական է եւ հակաբարոյական, այն չի նպաստում քաղաքացիական համերաշխությանը եւ ազգային միասնությանը՝ երկրի ներսում եւ երկրի սահմաններից դուրս։
Այն ոչ մի կապ չունի ո՛չ հավատքի, ո՛չ առավելեւս իրավակարգի հետ։ Փաշինյանի կապրիզների այս հերթական դրսեւորումը Հայաստանում արմատավորվող անձնիշխանության հերթական ազդակն է։
Այն սպասարկում է Փաշինյանի ու իր թիմի շահերը եւ պայմանավորված է միայն ՔՊ իշխանության ամրապնդման «անհրաժեշտությամբ»։
Ո՛չ ոք Նիկոլ Փաշինյանին մանդատ չի տվել թաթախվելու կրոնական հարցերի մեջ եւ միջամտել բացառապես եկեղեցու նվիրապետությանը վերաբերող հարցերին։ Այս երկիրը եւ այս ժողովուրդն ուզում է բարեկեցություն, անվտանգության երաշխիքներ ու օրենքի գերակայություն, իսկ սաղմոս մենք ինքներս կարող ենք կարդալ՝ առանց ժամկետի ավարտին գտնվող իշխանության թելադրած ծամածռությունների։
Դատապարտում ենք Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու դեմ ծավալած արշավի նոր դրսեւորումը։
«Նոր ուժ» կուսակցության վարչություն
Հայկ Մարությանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը», հիբրիդային պատերազմի «գիտակները» ևս լուռ են
Կա՞ բացատրելու կարիք, որ այստեղ թիրախում միայն թվում է, թե Գարեգին Երկրորդն է
Արդյո՞ք փակ քննարկումներ են ընթանում, որպեսզի Թուրքիան TRIIP-ին «միանա Հայաստանի տարածքում՝ Կարս-Գյումրի-Երասխ գծով»