15/02/2026

Որ դեպքում Ուկրաինայում տեղի կունենան նախագահական ընտրություններ․ Զելենսկի

Zelenskiy

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախագահական ընտրություններն իր երկրում կարող են անցկացվել՝ հրադադարի պայմանով։

Այս մասին նա ասել է Մյունխենում ընթացող Անվտանգության միջազգային կոնֆերանսի ընթացքում։

«Տվեք մեզ երկու ամիս հրադադար եւ մենք կանցկացնենք ընտրություններ»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա նպաստել որ հրադադար հաստատվի՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա։ «Դրանից հետո մեր խորհրդարանը կփոխի օրենքն ու մենք ընտրություններ կանցկացնենք»,- ասել է Զելենսկին։