16/02/2026

Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի. ԿԸՀ

Yntrutyun

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը։

Փետրվարի 11-ի դրությամբ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին ընտրական իրավունք ունի 2 միլիոն 489 հազար 31 քաղաքացի, հայտնում են ԿԸՀ-ից:

Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ մարզերի և Երևանի վարչական շրջանների, կարող եք տեսնել այստեղ։

ԿԸՀ-ն հիշեցնում է, որ ընտրողների ռեգիստրը վարում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, և ընտրողների ցուցակին վերաբերելի խնդիրներով քաղաքացիները պետք է դիմեն լիազոր մարմնին։