ՀԾԿՀ-ն հիմա շատ ավելի անկախ է և ինքնուրույն, քան երբևէ եղել է, ինչո՞ւ, որովհետև այն խնդիրները, որի մասին մենք խոսում ենք՝ ՀԷՑ-ի հետ կապված, տարիներ շարունակ եղել են:
Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը. «Տարիներ շարունակ այդ խնդիրները եղել են, և որևէ անգամ այդ խնդիրներին չի տրվել այնպիսի լուծում, ինչպիսի ճանապարհով հիմա գնում ենք: Իսկ դա խոսում է այսօր գործող հանձնաժողովի անկախության, ոչ թե կախվածության մասին: Այն պատճառները, այն հիմքերը, այն կետերը, որով ՀԷՑ-ին զրկել են լիցենզիայից, այդ ամեն ինչը տարիներով եղել է»:
«Հայաստանի էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում 2025 թվականին իրականացվել է շուրջ 52 մլրդ դրամի ներդրում: Առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում»,- ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Կարգավորող ընկերությունները 2025 թվականին էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերում իրականացրել են շուրջ 52 մլրդ դրամի ներդրումներ, որից 31 մլրդ դրամի չափով՝ էլեկտրաէներգետիկայի, իսկ 21 մլրդ դրամի՝ գազամատակարարման համակարգում: Ասեմ նաև, որ առաջին անգամ 17 մլրդ դրամի ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում, որից 5.2 մլրդ դրամի ներդրումն իրականացրել է «Վեոլիա ջուր» ընկերությունը, իսկ 5.5 մլրդ դրամի չափով ներդրումներ պետք է իրականացնի և իրականացնում է Ջրային կոմիտեն:
Նշված ներդրումներն ուղղվել են սպառողների սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, սպառման համակարգերին նոր սպառողների միացմանը, առևտրային հաշվառման համակարգերի կատարելագործմանը, ենթակառուցվածքների վերականգնմանը»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:
Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ հանձնաժողովի իրականացրած միջոցառումների արդյունքում 2025 թվականին շուկայի մրցակցային հատվածում ձեռք բերված էլեկտրական էներգիայի մասնաբաժինը կազմել է շուրջ 2.4 մլրդ կիլովատ ժամ կամ ներքին սպառման 33.2 տոկոսը: Նախորդ տարիներին այս ցուցանիշը եղել է համապատասխանաբար 5.3, 20.1 և 27.8 տոկոս:
2025 թվականի վերջի դրությամբ շուկայի մրցակցային հատվածում գործել է 645 սպառող, այդ թվում՝ 45 որակավորված սպառող, 13՝ ակտիվ գործունեություն իրականացնող շուկայի մատակարար, 9-ը՝ թրեյդեր և 216 մրցակցային էլեկտրակայան:
Էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման ոլորտներում Հանձնաժողովի իրականացրած սակագնային քաղաքականության արդյունքում 2025 թվականին սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի և բնական գազի սակագները մնացել են անփոփոխ:
2025 թվականին Հանձնաժողովը մշակել և ընդունել է էլեկտրաէներգետիկական շուկայի կանոնների լավացմանն ուղղված փոփոխությունների 5 ծավալուն փաթեթ:

Բաց մի թողեք
Իրանը սկսել է հրաժարվել ադրբեջանական ապրանքներից
TRIPP-ը նոր հնարավորություններ է ստեղծում միջտարածաշրջանային համագործակցության համար․ Հաջիև
Եվրոպայի միայնակ տնտեսությունը։ Քաղաքականության մշակողները շտապ պետք է ինտեգրեն ԵՄ միասնական շուկան