Հայաստանի ազգային պատկերասրահում օրերս բացված «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը ներկայացնում է վերջին տարիներին պատկերասրահում իրականացված հետազոտական, վերականգնման և որոշարկման աշխատանքի նշանակալի արդյունքները։

Նոր թվային գործիքների և մասնագիտական տքնաջան աշխատանքի շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել նախկինում անհայտ գործեր։ Ցուցահանդեսը նաև ընդգծում է Վերականգնման բաժնի առանցքային դերը, որի շնորհիվ իրականացվել են կարևոր հայտնաբերումներ՝ Մարտիրոս Սարյանի 1910 թ․ նորահայտ նատյուրմորտից մինչև պոլսահայ նկարիչ Օհաննես Քյուրքճեանի միակ հայտնի սրբանկարը Հայաստանում։

«Այս բացահայտումները ևս մեկ անգամ ցույց են տալիս Պատկերասրահի՝ որպես գիտական հաստատության կարևորագույն դերը մշակութային ժառանգության պահպանման և ուսումնասիրության գործում»,- նշվում է պատկերասրահի տարածած հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է
Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրները. Լուսանկար
Պահեցողությունը լինում է երեք տեսակի․ Օր առաջին․ Տեր Վահրամ ավագ քահանա