Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում ընդունել է երկրի բոլոր 81 նահանգները ներկայացնող համայնքապետերին։ Նրանց հետ հանդիպման ընթացքում Էրդողանն անդրադարձել է տեղական կառավարման հարցերին և քննադատել ընդդիմությանը։
Նշել է, որ վերջին 12 տարում ավելի քան 40 հազար համայնքապետի հետ հանդիպումներ է անցկացրել։
Թուրքիայի նախագահը քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ այն դժվարանում է ընդունել երկրում տեղի ունեցած փոփոխությունները, ինչպես նաև տարբեր հասարակական խմբերի ներկայացվածությունը պետական կառավարման բարձրագույն օղակներում։
«Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ»,- հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ նախագահական համալիրը պետք է բաց լինի հասարակության բոլոր շերտերի համար։
Նրա խոսքով՝ համայնքապետերի հետ անցկացվող հանդիպումները օրինակ են ծառայել նաև այլ քաղաքական ուժերի համար։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ համայնքապետերի հետ շփումները չպետք է սահմանափակվեն միայն ընտրական ժամանակաշրջաններով։
Էրդողանը նշել է, որ այդ հանդիպումների շնորհիվ հնարավոր է եղել ուշադրություն դարձնել համայնքապետերի աշխատանքային պայմաններին, իրավունքներին, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքապետարանների հետ նրանց համագործակցությանը։
Նաև պնդել է, որ շարունակելու է աշխատել հանուն երկրի անկախության, զարգացման և արդարության՝ ծառայելով Թուրքիայի բոլոր 86 միլիոն քաղաքացիներին:

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Տամբովի մարզի նավթային օբյեկտներից մեկին, հրդեհ է բռնկվել
Թրամփի բանագնաց Ուիթքոֆը Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ՝ նախքան Մոսկվայում Պուտինի հետ նախատեսված բանակցությունները
Պարետային ժամ, ոստիկանական ուղղաթիռներ, բախումներ․ ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում և ոչ միայն