16/02/2026

Հայաստանը ներկայացնող գեղասահքի պարային զույգը իրավունք է ստացել մասնակցելու ՕԽ ազատ ծրագրին

geghasahq e1771224602979

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, գեղասահքի մրցաշարին մասնակցող Կարինա Ակոպովա֊Նիկիտա Ռախմանին պարային զույգը հանդես կգա նաև ազատ ծրագրում:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի սպորտային պարերի կարճ ծրագրում վերոնշյալ զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո` վաստակելով 66.27 միավոր (տեխնիկա՝ 38.66 միավոր, բարդություն՝ 28.11 միավոր):

Հայաստանը ներկայացնող զույգը 16 լավագույնների շարքում է և իրավունք է ստացել մասնակցելու ազատ ծրագրին:

Ազատ ծրագրի մրցաշարը կկայանա փետրվարի 16-ին: