Այսօր Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձն է:
Եկեղեցին վերաօծվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ:
Եկեղեցու նոր կյանք առնելու ճանապարհին իր առանձնահատուկ դերակատարությունն է ունեցել թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Սրբազանն իր հայրական հոգատարությամբ ու հետևողականությամբ նեցուկ է եղել այն մեծ աշխատանքին, որն իրականացվել է մեծ սիրո, ջանքերի և անձնվեր աշխատանքի արդյունքում:
Եկեղեցու դռներն ամբողջությամբ հավատավոր զավակների առաջ կրկին բացելու մեծ իղձը մարմին դարձավ, Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ, եկեղեցու նվիրյալ և բարեպաշտ զավակ՝ Գրիգոր Մովսիսյանի և իր ընտանիքի անզնիվ բարերարությամբ:
Եվ այսօր, ազնիվ և անձնվեր մարդկանց ջանքերի ու նվիրումի շնորհիվ Աշտարակի հավատացյալները ունեն իրենց լուսավոր աղոթատեղին։ «Երանի՜ եկեղեցի շինողաց…»։

Բաց մի թողեք
Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա. Ազիզյան
Փետրվարի 23-ի աստղագուշակ․ Նախկինում լարված հարաբերությունները ավելի հանգիստ ու ներդաշնակ կդառնան
Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. Տեսանյութ