23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր չեն կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ

Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարներն այսօր Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ չեն կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթի շուրջ, ասել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Իհարկե, մենք կքննարկենք 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Դուք տեսնում եք, որ այսօր առաջընթաց չի լինի, բայց մենք ջանքեր կգործադրենք», – հայտարարեց նա։

Կալլասը նշել է, որ ԵՄ նախարարները նաև նախատեսում են այսօր քննարկել Ուկրաինային տրամադրվող վարկը։