23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Ազատագրվել է 300 կիլոմետր տարածք. նրանց քարտեզների վրա այս հատվածներն իրենք են վերահսկում. Զելենսկի

«Ուկրաինայի պաշտպանության ուժերը հակագրոհներ են իրականացրել երկրի հարավում։ Արդյունքում նրանց հաջողվել է վերադարձնել մոտ 300 քառակուսի կիլոմետր տարածք»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է AFP-ին տված հարցազրույցում։

«Ես շատ մանրամասն չեմ անդրադառնա»,- ասել է նախագահը ուկրաինական բանակի նվաճումների մասին։

Նա նշել է, թե մինչ օրս ազատագրվել է 300 քառակուսի կիլոմետր, սակայն չի ասել այս արդյունքին հասնելու ճշգրիտ ժամկետը։

Կա կարծիք, որ հաջողություններից մի քանիսը կարող էին պայմանավորված լինել առաջնագծում Starlink տերմինալների գործունեության լայնածավալ խափանումներով։ Կիևի խնդրանքով Իլոն Մասկը սահմանափակել էր համակարգին մուտքը ռուսական զորքերի համար։

Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական բանակը օգտվել է խափանումներից, չնայած խափանումները ազդել են նաև ուկրաինական ստորաբաժանումների աշխատանքի վրա։ Նա ընդունել է դժվարությունները, բայց ընդգծել, որ ռուսների խնդիրները շատ ավելի լուրջ են եղել:

Պետության ղեկավարը ընդգծել է, որ անհնար է ասել, որ Ուկրաինան պարտվում է Ռուսաստանի դեմ պատերազմում. «Մենք չենք կարող ասել, որ պարտվում ենք պատերազմում։ Անկեղծ ասած, հարցն այն է՝ կհաղթե՞նք մենք»։