23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա. Ազիզյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները, որոնց ազդեցությամբ Սենեգալում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 42°C, Մարոկկոյում՝ 35°C, իսկ Կանարյան կղզիներում՝ 33°C, շարժվում են դեպի Եվրոպա։

Սպասվում է, որ Ֆրանսիայում, Բենիլյուքսի երկրներում, Մեծ Բրիտանիայում, Ալպյան տարածաշրջանում, Գերմանիայում և Արևելյան Եվրոպայում կարձանագրվեն ձմեռային առավելագույն և նվազագույն ջերմաստիճանների հարյուրավոր նոր ռեկորդներ»։