Փետրվարի 23-ին՝ ժամը 08:15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին:
Վթարի հետևանքով «Գազել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են:

Բաց մի թողեք
ՀՀ նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով Հաղթանակ կամուրջից
Ավտովթարներ Երևան – Սևան ճանապարհին. հոսպիտալացվածներ կան․ Լուսանկարներ
Այսօր պատարագը մատուցվել է ըստ եկեղեցական կարգի՝ ներառելով նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը