24/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Որքան գումար կպահանջվի Ուկրաինայի վերականգնման համար

Ուկրաինայի համար, պատերազմի ավարտելուց հետո, որպեսզի վերականգնվի պատերազմի ընթացքում այդ երկրի կորցրած տնտեսական հնարավորություններն ու ենթակառուցվածքները, կպահանջվի 588 միլիարդ դոլար։

Վերականգնման պրոցեսը կտեւի ոչ պակաս, քան մեկ տասնամյակ։ Այս մասին հայտնում է Համաշխարհային բանկը։

Համաձայն ներկայացված զեկույցի, գնահատումն իրականացվել է 25 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ։ Դա գրեթե երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի անվանական ՀՆԱ-ն, ըստ 25 թվականի տվյալների։

Տրանսպորտային ոլորտում վերականգնումը կարժենա 96 միլիարդ դոլար, էներգետիկայի ոլորտում՝ 91 միլիարդ դոլար, բնակարանային ֆոնդի վերականգնումը կարժենա մոտ 90 միլիարդ դոլար, առեւտրային եւ արդյունաբերական հզորությունների վերականգնումը կարժենա ավելի քան 63 միլիարդ դոլար, գյուղատնտեսական ոլորտինը՝ 55 միլիարդ դոլար։

Ականազերծման աշխատանքների հանրագումարային արժեքը կկազմի 28 միլիարդ դոլար։