Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է։
«Ինչքան ես գիտեմ, այաթոլլահ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ողջ են, ամեն ինչ կարգին է»,- NBC հեռուստաալիքի եթերում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել նրա՝ հավանական զոհված լինելու վերաբերյալ։
Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ամիր Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը։
Reuters-ին այս մասին տեղեկացրել են Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող ռազմական գործողություններին ծանոթ աղբյուրները։
Ավելի վաղ Times of Israel-ը տեղեկություններ էր տարածել, որ Իսրայելի հարվածների թիրախում են եղել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրանց զոհվելու վերաբերյալ լուրերը հերքել է Իրանի ԱԳՆ-ն։

Բաց մի թողեք
Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքի յոթ երկրներում գտնվող` ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա ու փակել է Հորմուզի նեղուցը
Գերագույն առաջնորդին հեռացրել են մայրաքաղաքից․ ի՞նչ է կատարվում
Իրանի հուժկու պատասխանը․ տարաշրջանը ռմբակոծության տակ է