ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելայանը համախոհություն է հայտնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկմանը, որ «ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փորկության խնդիր» է:
Իշխան Սաղաթելյանը գնահատել է, որ «ընդդիմության հիմնական առաջադրանքը հսկայական հակաիշխանական տրամադրությունների կապիտալիզացնելը և ընտրություններին բարձր մասնակցության ապահովումն» է, իսկ դրան հասնելու համար «առաջ պետք է շարժվել ամենաիրատեսական ու ամենաարդյունավետ տարբերակով»:
Այսքանով, թերևս, ՀՅԴ եւ առաջին նախագահի «համախոհությունը» սպառվում է: Իշխան Սաաղթելյանը գտնում է, որ վերը նշված խնդիրները կարող է լուծել «խոշոր ընդդիմադիր բլոկների ձևավորումը», որ թույլ կտա «յուրաքանչյուր բլոկի մոբիլիզացնել թիրախային լսարանի»:
Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ «արհեստական միավորումները կարող են հակառակ ազդեցություն ունենալ»:
Ինչպես հայտնի է, Լևոն Տեր-Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը միավորելու ռեսուրս միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ունի և փաստացի մյուսներին հորդորել է համախմբվել նրա շուրջ և միասնաբար «փրկել ազգը»:
Ըստ էության, սա նույն առաջարկությունն է, որ նա հինգ տարի առաջ ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին և մերժվել:
Եթե նկատի ենք ունենում, որ առաջիկա ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ-ն կմասնակցեն միասնական ցուցակով, ապա կարելի է արձանագրել, որ Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվելու գաղափարը «Հայաստան» դաշինքի կողմից մերժվում է:
Իշխան Սաղաթելյանը «միասնական ճակատի» փոխարեն առաջարկում է «ուժեղ բլոկների համախոհություն», բայց՝ խորհրդարանական ընտրություններից հետո:
Առկա դասավորվածությամբ «ուժեղ բլոկի» առաջնորդ կարելի է համարել Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին: Ըստ երևույթին, Հանրապետական կուսակցությունը ընտրություններին չի մասնակցի:
Տեր-Պետրոսյանն, ինչպես հասկացվում է, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին առաջարկել է ընդունել, որ ընդդիմության առաջատարը Սամվել Կարապետյանն է:
Իշխան Սաղաթելյանը պատասխանում է, որ «հնարավորությունները հավասար են, մեկը մյուսին չպետք է խանգարի, որպեսզի նա ունենա թիրախային լսարանը»:
Սկզբունքորեն պետք է ընդունել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործիչները ընդդիմության քաղտեխնոլոգիան ճիշտ են գնահատում, երբ ասում են, որ փորձ է արվում խորհրդարանական ընտրություններով կրկնել Գյումրիի նախադեպը:
Իշխան Սաղաթելյանի ասածից պարզ է դառնում, որ «Հայաստան» դաշինքը «հսկայական հակաիշխանական տրամադրությունների կապիտալիզացման ամենաիրատեսական ու արդյունավետ տարբերակը» խորհրդարանական ընտրություններում «Գյումրի-2»-ի կիրառումն է:
Բայց դա ակնհայտորեն կլինի ոչ թե «ազգափրկչություն», այլ՝ ազգակործանություն, քանի որ աշխարհաքաղաքական էքզիստենցիալ իրավիճակում Հայաստանի համար կոալիցիոն կառավարությունը նույնն է, ինչ՝ անիշխանությունը, որի «հաղթահարման» միակ ձևը կարող է ինքնիշխանության դե-ֆակտո կորուստը և արտաքին կառավարումը լինել:
Այս իմաստով ընդդիմության «միասնական ճակատի» ձևավորումը չարյաց փոքրագույնը կլիներ:

Բաց մի թողեք
Չփախնելով ու զոհվելով Խամենեին գուցե արել է գլխավոր քայլը
Մի շտապեք Իրանի տապալման հարցում․ Խամենեիի մահը լուծում չէ
Սրանով փակվում է Իրանի հազարամյակների պատմության կարևորագույն էջ. Վարդան Ոսկանյան