ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը կարող է տևել չորս շաբաթ․ «Դա միշտ եղել է չորսշաբաթյա գործընթաց։ Մենք կարծում էինք, որ սա կտևի մոտավորապես չորս շաբաթ։ Այնպես որ, սա կտևի չորս շաբաթ, հնարավոր է՝ էլ ավելի քիչ»։
Դուբայի օդանավակայանը, որն օրական ավելի քան 1000 չվերթ է սպասարկում, վնասվել է Պարսից ծոցի երկրներում օբյեկտների վրա հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը: Հարվածները վնասել են նաև Աբու Դաբիի և Քուվեյթի օդանավակայանները: Մերձավոր Արևելքի խոշորագույն օդանավակայանները՝ ներառյալ Դուբայինը, այս պահին փակ են մնում:
Մեր տեղեկություններով՝ մի քանի չվերթ դեպի Երևան չի կայանա ՝ Դուբայից (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Աբու Դաբիից (AirArabia)։ Չվերթները չեղարկվել են, իսկ հայ զբոսաշրջիկները մնացել են ԱՄԷ-ում։
Բազմաթիվ ահազանգեր են ստացվում հայ զբոսաշրջիկներից, որոնք մնացել են ԱՄԷ-ում և չեն կարող վերադառնալ Հայաստան․ «Այսօր պլանավորված էր իմ թռիչքը դեպի Հայաստան, բայց չեղարկվեց։ Բոլոր չվերթները չեղարկված են, մենք մնացել ենք «բորտին», այս պահին պետք է հասկանանք որտեղ մնանք և ի՞նչ անենք, ըստ երևույթին, մեզ կտրամադրեն կացության վայր և սնունդ՝ մինչ չվերթները կրկին լինեն։ Մի փոքր անհանգիստ ենք, բայց այս պահին Դուբայում նորմալ է իրավիճակը։ Վերջին երկու օրը մեզ մեր հյուրանոցային համարներից տարհանել էին, և մենք մնում էինք ներքևի հարկերում։ Կոնկրետ մեզ իջեցրել էին ռեստորանի հարկ, որտեղ դրված էին մատրասներ, որ կարողանանք քնել, իհարկե, սա այն հանգիստը չէր, որի մասին երազել էինք»։
Այս պահին այնքան հանգիստ է, որ մարդիկ անգամ ծովում լողում են, սակայն, մեկ է, մարդիկ անհանգիստ են, թե երբ են վերադառնալու հետ Հայաստան, և ինչ է լինելու մոտ ապագայում։

Բաց մի թողեք
EuroNews. Ադրբեջանցի զինվորները Աստարայի սահմանին օգնում են Իրանում հակամարտությունից փախչողներին
Փաշինյանը խոստացավ՝ որքան գնաճ գրանցվի, այդքան թոշակը կբարձրանա
Փաշինյանը բլոտ է խաղում. հարևանությամբ՝ պատերազմ է