02/03/2026

EU – Armenia

Զոհ, 3 վիրավոր․ «VAZ»-ը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ Լուսանկար

Մարտի 2-ին, ժամը 06։59-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մաստարա-Թալին ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել․ երեք տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին․ շտապօգնության աշխատակիցները արձանագրել են վերջինիս մահը։

Blog Image