02/03/2026

EU – Armenia

Թեհրանը ոչ մի բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ․ Լարիջանի

Թեհրանը ոչ մի բանակցություն չի վարի Վաշինգտոնի հետ։

Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

«Մենք ԱՄՆ-ի հետ ոչ մի բանակցություն չենք վարի»,-հայտնել է Լարիջանին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

Թեհրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «զոհաբերել է ամերիկացի զինվորներին իսրայելական նկրտումների համար»։ «Դատարկ հույսերով առաջնորդվելով՝ Թրամփը տարածաշրջանը քաոսի մեջ է գցել և այժմ մտահոգված է ամերիկյան զորքերի շրջանում զոհերի թվի աճով։ Իր մոլորեցնող գործողություններով նա իր սեփական «Ամերիկան ​​առաջինը» կարգախոսը վերածել է «Իսրայելն առաջինը» կարգախոսի՝ զոհաբերելով ամերիկացի զինվորներին իսրայելական նկրտումների համար, և նոր կեղծ հայտարարություններով նա կրկին իր անձի պաշտամունքի գինը պարտադրում է ամերիկացի զինվորներին և նրանց ընտանիքներին։ Այսօր իրանական ժողովուրդը պաշտպանվում է։ Իրանի զինված ուժերը չեն սկսել ագրեսիան», – գրել է Լարիջանին։

Ի դեպ, Ալի Խամենեիի սպանությունից երկու օր անց հաղորդվել է, որ Լարիջանին բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, ըստ Wall Street Journal-ի։ Հրատարակության տվյալներով՝ Լարիջանին կապ է հաստատել Միացյալ Նահանգների հետ օմանցի միջնորդների միջոցով և խնդրել բանակցություններ։

Մարտի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին ասել է, որ իրանցի պաշտոնյաները ներկայումս «բանակցություններ են վարում» ամերիկյան կողմի հետ։ Թրամփը չի մանրամասնել, թե իրանցի որ պաշտոնյաներն են մասնակցում բանակցություններին կամ ինչ թեմաներ են քննարկվում։