02/03/2026

EU – Armenia

Թուրքիա – Իրան սահմանի անցակետերում ուղևորափոխադրումները դադարեցվել են

Թուրքիա-Իրան սահմանի բոլոր երեք անցակետերում ուղևորափոխադրումները դադարեցվել են, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Նախարարի խոսքով՝ որոշումը կայացվել է տարածաշրջանում իրավիճակի սրման և անվտանգության ուժեղացված միջոցառումների ֆոնին։

Երկրի իշխանությունները ուժեղացնում են սահմանային վերահսկողությունը և լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում հնարավոր սպառնալիքները կանխելու համար։