Աշխարհի ֆուտբոլի առաջնության մասնակիցների շարքում կարող են լինել փոփոխություններ։ Իրանում իրավիճակի կտրուկ սրացման հետեւանքով, որը եղել է ամերիկա-իսրայելական՝ Իսլամական Հանրապետության դեմ հարձակման հետեւանքով, Իրանի ֆուտբոլի հավաքականը կարող է չմասնակցի Միացյալ Նահանգներում կայանալիք Աշխարհի խաղերին։
Փետրվարի 28-ին Իրանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը հայտարարել էր, որ քիչ հավանական է, որ Իրանը մասնակցի Միացյալ Նահանգներում կայանալիք Աշխարհի խաղերի հանդիպումներին։
Թեեւ պաշտոնական որոշում այս առնչությամբ՝ դեռեւս չկա։ Այժմ էլ, երբ իրադարձությունները նման սրընթաց կերպով են զարգանում, դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի եւ ըստ այդմ՝ կանխատեսումներ անել։
Սակայն ՖԻՖԱ-ն, թերեւս արդեն այսօրվանից պետք է պատրաստվի, որ կարող է եւ Իրանը չմասնակցի Մունդիալին եւ ըստ գործող ռեգլամենտի, իրականացնի փոփոխություններ։
Իսկ որպես փոխարինողներ կարող են լինել Իրաքը, Ռուսաստանը, ԱՄԷ-ն կամ այլ թիմ։

Բաց մի թողեք
Երեկ սպшնված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր. Լուսանկար
Մարտի 2-ի աստղագուշակ․ Օրը ուսման մեջ հաջողություններ է խոստանում
Խամենիի հետ զոհվել են նաև նրա դուստրը, թոռը․ համազգային և ընտանեկան սուգ