Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լարվածության սրման պատճառով Իրանը փակել է մի շարք օդային ու ցամաքային սահմաններ։ Հայաստանի հետ սահմանը ևս փակ է իրանցիների համար։
Մեր տեղեկություններով՝ զբոսաշրջիկներն ու ՀՀ անձնագիր ունեցող քաղաքացիները կարող են հատել սահմանը, իսկ ահա ԻԻՀ քաղաքացիները չեն կարող լքել երկիրը, քանի որ այնտեղ պատերազմական դրություն է։
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում, հնարավորության պարագայում, օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։
Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր հիմունքներով Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել ստորև հղումով ներկայացված հայտը։ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունն, ըստ հնարավորության, կաջակցի նաև թռիչքի համար ԱՄԷ-ից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին և տարեց անձանց։
Այսօր ԱԳՆ-ն դեռևս որևէ հայտարարություն չի տարածել, և տեղեկատվություն չկա, թե Մերձավոր Արևելքի երկրներում քանի հայ է այս պահին սպասում հայրենիք վերադառնալուն։

Բաց մի թողեք
Իրանը կարող է չմասնակցի ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը․ Որ երկիրն է փոխարինելու այդ դեպքում
Երեկ սպшնված Խամենեիի թոռնուհին ընդամենը 14 ամսական էր. Լուսանկար
Մարտի 2-ի աստղագուշակ․ Օրը ուսման մեջ հաջողություններ է խոստանում