02/03/2026

EU – Armenia

Հզոր պայթյուններ՝ Թել Ավիվում, Թեհրանում Իրանի ազգային անվտանգության շտաբը ոչնչացվել է

Թրամփը հայտարարել է՝ « Իրանի դեմ գործողությունը կարող է տևել 4 շաբաթ կամ ավելի քիչ»։

Իսրայելը հարվածել է Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի թիրախներին՝ ի պատասխան հրթիռային հարձակումների։

Թեհրանում Իրանի ազգային անվտանգության շտաբը ոչնչացվել է

Հզոր պայթյուններ են տեղի ունեցել Թել Ավիվի քիմիական գործարանում

Իրանը հարձակվել է Թել Ավիվի վրա՝ հրթիռները ոչնչացրել են բնակելի շենքեր, վիրավորելով առնվազն յոթ մարդու։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Թեհրանին՝ վնասվել են հեռուստատեսության և ռադիոընկերության շենքը և Հետախուզության նախարարությունը։ Հարձակման է ենթարկվել նաև Գանդիի հիվանդանոցը՝ 160 մարդու մահվան մասին հաղորդվել է։

Իրանը հակադարձել է՝ հարվածելով Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային՝ խոշոր հրդեհ է բռնկվել Պորտ Սալմանի մոտ։

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին է տրամադրում իր բազաները։

Սթարմերը թույլատրում է հարվածներ հասցնել Իրանում գտնվող հրթիռային պահեստներին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը։

Կիպրոսում պայթյուններ են տեղի ունեցել:

Թեհրանում նոր պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իր հերթին, ISNA-ն պնդում է, որ պայթյունները տեղի են ունեցել քաղաքի արևելյան թաղամասերում։

Իրանի Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Դպրոցին հարված էր հասցվել էր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Սզբում հայտնում էին 95 զոհի մասին։