ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար. նրա ու ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։
Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով իր մտերիմ անձի օժանդակությամբ վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560 հազար ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765 հազար 140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։
ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ Քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, որոնք իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։
ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։
Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
Դատախազությունն ինչ է պահանջում Կրթության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից. Լուսանկար
Հաղթանակ թաղամասում միջադեպի հետևանքով տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում ոչ սթափ ամուսինը մի քանի անգամ հարվածներ է հասցրել կնոջը