09/03/2026

EU – Armenia

Առեղծվածային դեպք Երևանում․ Մարմնական վնասվածքներով Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել մի քաղաքացի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Մարտի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը Քանաքեռ 14-րդ փողոցից ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, և տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե նշված փողոցի որ հատվածից են տեղափոխել հիվանդանոց, արդյոք ծեծի, դանակահարության, թե անզգուշությամբ որևէ առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով է վնասվածք ստացել նա։

Պարզվում է նաև վիրավորի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը մոտ 50-55 տարեկան է, անունն՝ Արմեն Հարությունյան։