Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը:
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը: Ինչպես հասկացվում է տեղեկատվությունից, հեռախոսազրույցի նախաձեռնություն ցուցաբերել է ֆրանսիական կողմը:
Ըստ հաղորդագրություն, Էմանուել Մակրոնը Ադրբեջանին հայտնել է Ֆրանսիայի համերաշխությունը և «աջակցությունը՝ կապվա Իրանի կողմից օդային հարձակման հետ»:
Մակրոնը նաև Ադրբեջանին «Իրանից Ֆրանսիայի քաղաքացիներին իր տարածքով տարհանելու պայմաններ ստեղծելու համար շնորհակալություն է հայտնել»: Իր հերթին Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահին «հեռախոսազանգի և ցուցաբերած համերաշխության համար երախտագիտություն է հայտնել»:
Պաշտոնական հաղորդագրությունը նաև տեղեկացրել է, որ Մակրոնը և Ալիևը «Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման և ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների վերականգման շուրջ մտքեր են փոխանակել, քննարկվել են համագործակցության հեռանկարի հետ կապված հարցեր»:
Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին մի քանի տարիներին չափազանց բարդ և լարված են: Բաքվում «լրտեսության» և Ադրբեջանի պետական գույքը «դիտավորյալ փչացնելու» մեղադրանքով ազատարկման են ենթարկվել և պատիժ են կրում Ֆրանսիայի երկու քաղաքացիներ:
Անցյալ տարի Ադրբեջանի կառավարության հովանավորությամբ Բաքվում գումարվել է Նոր Կալեդոնիայի անկախության համար պայքարի առաջամարտիկների խորհրդաժողով: Այդ միջոցառման մասնակիցներին հղած ուղերձում Իլհամ Ալիևը Ֆրանսիան անվանել է «նորգաղութատիրական» երկիր:
Ալիևին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազանգը վկայում է, որ երկու երկրների միջև «սառույցը հալվում» է, և դրան նպաստել է վերջերս կայացած Մակրոն-Ալիև հանդիպումը: Հեռախոսազրույցի մասին պաշտոնական տեղեկատվությունից հասկացվում է, որ քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիայի նախագահը մայիսին կժամանի Երևան և նաև կմասնակցի Եվրոպական հանրության խորհրդաժողովին:
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտնել է, որ Ալիևը «ժամանակացույցի խտության պատճառով այդ օրերին օտարերկրյա ուղեւորություն չի նախատեսում»: Կարելի է, թերևս, ենթադրել, որ Ֆրանսիայի նախագահը «կարող է ծրագրել նաև այց Բաքու»:
Իրանի շուրջ իրավիճակը մարտահրավեր է նաև Ֆրանսիային:
Տեղեկություն է տարածվել, որ ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը մտել է Միջերկրական ծով: Չի բացառված, որ մի փուլում Ֆրանսիան միանա Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարվածներին:
Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահի չափազանց կոշտ հայտարարությունները ստեղծել են անկանխատեսելի իրավիճակ, որտեղ Ալիևին, անշուշտ, Ֆրանսիայի նախագահի աջակցությունը շատ թանկ է:
Բայց քաղաքականությունը շահերի փոխադրձություն է: Խնդիր է, թե Ֆրանսիայի նախագահի հարավկովկասյան «ցատկը» համադրվո՞ւմ է Հայաստան-Ադրբեջան «պատմական հաշտության» Դոնալդ Թրամփի ծրագրին:

Բաց մի թողեք
Հայաստանը չպետք է Իրանի հետ հարաբերությունները պայմանավորի Մոսկվայով
Բաքվի «Հարավային Ադրբեջան» նախագիծը ամերիկյան աջակցություն չունի
Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը․ Թրամփ