Մարտի 5-ին Պաշտպանության նախարարությունը միակողմանի լուծարել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Սերգեյ Մերգելյանի ինստիտուտ) հետ 2017թ-ին կնքված պայմանագիրը։
ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ-ն նշված պայմանագրով պետք է կատարեր պետական փորձարկումների անցկացում։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության գնումների համակարգից։
Ըստ ՊՆ-ի՝ պայմանագիրը խզելու պատճառն այն է, որ Մերգելյանի ինստիտուտը բազմիցս խախտել է պայմանագրով սահմանված աշխատանքի կատարման ժամկետները։
ՊՆ-ն միաժամանակ պահանջում է, որ ԵՐՄՄԳՀԻ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում գրեթե 22 մլն դրամ վճարի և վճարումը հավաստող փաստաթղթերը ներկայացնի ՊՆ մինչև ընթացիկ տարվա մարտի 16-ը։ Մասնավորապես 1,986,000 դրամ որպես տույժ, 110,000 դրամ որպես տուգանք, 2,000,000 դրամ որպես կանխավճարի մնացորդ։ ՊՆ-ն պահանջում է նաև վերադարձնել 17,796,000 դրամ, որը պայմանագրի առանձին փուլերով կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարն է։
Նշենք, որ Մերգելյանի ինստիտուտը ՊՆ-ն ներգրավվել է նաև գնումների գործընթացներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։

Բաց մի թողեք
Հայաստանում ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, եւ ընտրություններով չես կարող իշխանություն փոխել
Մենք երկաթը սառն ենք ծեծում
Գնել Սանոսյանը Ամուլսարից մոտ 8.7 մլն դրամ աշխատավարձ է ստանում