Անցյալ գիշերն հանգիստ չի եղել Ադրբեջանի Ղուբայի շրջանում։ Ծանր հանցագործություն է կատարվել։
Համաձայն այդ երկրի Գլխավոր դատախազության հրապարակած տեղեկությունների, իրավապահները տեղեկություն են ստացել, որ մահացած են գտնվել Ջեյխուն եւ Գյուլնազ Աղասիեւները։
Իրականացված քննչական գործողությունները պարզել են, որ Ջեյխուն Աղասիեւը ինքնասպան է եղել, իսկ մինչ այդ՝ սպանել է կնոջը՝ Գյուլնազ Աղասիեւային։ Պարզվել է նաեւ, որ ողբերգական միջադեպին նախորդել է ընտանեկան թունդ վեճը։
Շրջանային դատախազությունը հարուցել է միանգամից երկու քրեական գործ՝ կանխամտածված սպանության եւ ինքնասպանության դրդելու հանցակազմերով։

Բաց մի թողեք
Քրեական վարույթ է նախաձեռնվել
Մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, մեքենայից կրակոցներ են արձակվել պարեկների ուղղությամբ
Առեղծվածային ու ողբերգական դեպք Տավուշում, պարզում են ուսուցչուհու հետ կապված դեպքի հանգամանքները