«Երբեք չէի կպատկերացնեի, որ Իլհամ Ալիևի որևէ մտքի հետ համաձայն կլինեի»,- ֆեյսբուքյան անհատական օգտահաշվում գրառում է կատարել ընդդիմությանը աջակցող քաղաքացին և վկայաբերել Ադրբեջանի նախագահի այն միտքը, որ քառասունչորսօրյա պատերազմում ոչ ոք Հայաստանին չի օգնել, բայց հիմա եկել և «դատարկախոսում» են։
Ալիևը ակնհայտորեն նկատի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին։ Ընդդիմադիր օգտատերը, որ բառ առ բառ մեջբերել է Ալիևի միտքը, ամենայն հավանականությամբ, ադրբեջանական մամուլին մշտապես հետևում է, բայց «ամոթծածորեն» բաց է թողել իշխանական minval politika-ի հրապարակումը, որ քննարկում է, թե ինչպե՞ս են Հայաստան հասել ֆրանսիական Cezar ինքնագնաց հրետանային համակարգերը։
Ընդդիմության քարոզիչ մի լրատվամիջոց էլ անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի Սլովակիա այցին, որի ընթացքում նա իր պաշտոնակցի հետ քննարկել է ռազմական արդյունաբերության և սպառազինությունների արտադրության ոլորտներում համագործակցության հեռանկարը։
Լրատվամիջոցը ընդգծել է, որ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն եվրոպական կառույցների քննադատության հարցում պաշտպանել է Ադրբեջանի նախագահ Ալիևին։ Այստեղ «դրվել է վերջակետ», բայց հարկ էր անդրադառնալ մի շատ կարևոր հանգամանքի, Սլովակիայի վարչապետը Իլհամ Ալիևի «ինքնիշխան արտաքին քաղաքականությունը» դրվատել է Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո՝ տունդարձի ճանապարհին ինքնաթիռից տարածած տեսաուղերձի միջոցով։
Այդ մասին, սակայն, Հայաստանի «ամթոխած» ընդդիմությունը լռում է, որովհետև եթե խոսի, քարոզչական «փուչիկը», որ Ալիևը ընտրություններում «աջակցում» է Փաշինյանին, նույն պահին «կպայթի», երբ հանրությունը հնարավորություն կունենա բաղդատելու Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հակաեվրոպական խոսույթը։

Բաց մի թողեք
Ալիևը կհամաձայնի՞ ԱՄՆ «գործարքին»` ևս ընդդեմ Հայաստանի
Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը
Եթե մի օր համբերությունը հատի, ասի դուրս եկեք ԵԱՏՄ-ից, ի՞նչ ենք անելու