Մի քանի օրից ՔՊ-ում ներկուսակցական ընտրությունների երկրորդ փուլն է, ՔՊ-ական պատվիրակները կորոշեն ՔՊ ընտրացուցակի առաջին 50-ի դասավորությունը եւ վարչապետի թեկնածուին:
«Հրապարակ» թերթը գրում է․ Սակայն պարզվում է` ծածուկ, անաղմուկ շարունակում են նաեւ առաջին փուլի «ընտրակեղծարարներին» պատժելու գործընթացը։ Անաղմուկ, քանի որ հանրության մոտ կասկածներ են առաջանում, որ իշխանությունը, որը չի կարողանում իր ներսում արդար, թափանցիկ ընտրություններ կազմակերպել, որտեղ խախտումներ չլինեն, ինչպես է արդար համապետական ընտրություններ անցկացնելու:
Մենք գրել էինք, որ 50-ի մեջ հայտնված 3 հոգու արդեն հեռացրել են թեկնածուների ցանկից, երեկ տեղեկացանք, որ չորրորդ ընտրակեղծարարն է հայտնաբերվել` Լոռվա մարզից մի շարքային կուսակցական, որը պատվիրակներին նամակներ է գրել ու խնդրել, որ իրեն ընտրեն, ինչը Փաշինյանն արգելել էր` առաջին փուլում որոշել էր, որ քարոզչություն չպետք է իրականացվի։

Բաց մի թողեք
Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը․ Լուսանկար
Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա …
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել