Միացյալ Նահանգները կդադարի կարևոր դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության աջակցության խմբում (USAG)։
Պենտագոնը կհրաժարվի իր առաջատար դերից ԱՄՆ-ի գլխավորած հրամանատարությունում, որի շտաբը Գերմանիայում է և համակարգում է Ուկրաինային ռազմական օգնությունը։
Խմբի ղեկավարությունը կփոխանցվի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ պետության։ Աղբյուրների համաձայն՝ այս գործընթացը կարող է տևել մինչև մեկ տարի, բայց Կիեւի հետ համագործակցությունը չի դադարի։
Ուկրաինացի պաշտոնյան Politico-ին հայտնել է, որ նրանք վախենում են USAG-ում փոփոխություններից՝ զենքի մատակարարումների հնարավոր դանդաղման պատճառով։ «Ոչ ոք չի կարող փոխարինել ամերիկյան արբանյակային հետախուզությանը և ծանր ինքնաթիռների լոգիստիկ հնարավորություններին»,- հավելել է նա։

Բաց մի թողեք
Փեզեշքիանը խոստովանեց՝ Իրանը լուրջ խնդիրներ ունի
Զանգվածային գրոհ Մոսկվայի ուղղությամբ․ սարսափելի վիճակ է
Առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին