Մարտի 29-ի գիշերը՝ 5-րդ գիշերը շարունակ, Լենինգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման:
Այս մասին «Տելեգրամ»-ում հայտնել է Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումից վնասվել է Ուստ-Լուգա նավահանգիստը: Այժմ այնտեղ հրդեհ է մարվում: Հարձակման ընթացքում 31 անօդաչու թռչող սարք է խփվել, տուժածներ չկան:
Անօդաչու թռչող սարքերը հարձակվում են Լենինգրադի մարզի վրա արդեն 5 գիշեր անընդմեջ:
Մարտի 23-ի գիշերը անօդաչու սարքերը հարձակվել են Պրիմորսկի նավահանգստի վրա՝ հրդեհ առաջացնելով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաստատել է Պրիմորսկի նավահանգստում գտնվող «Տրանսնեֆտ» նավթային տերմինալի ոչնչացումը, որտեղ վնասվել են տանկային կայանն ու նավթի բեռնման ենթակառուցվածքները։
Մարտի 25-ի գիշերը անօդաչու սարքերը հարվածել են Ուստ-Լուգա նավահանգստին՝ հարձակման վայրում խոշոր հրդեհ առաջացնելով։ Մարտի 27-ին Պրիմորսկի և Ուստ-Լուգա նավահանգիստներում գրանցվել են հետագա հարվածներ և հրդեհներ։
Ուկրաինական անօդաչու սարքերը նախկինում հարձակվել են Ուստ-Լուգա նավահանգստի վրա 2025 թվականին՝ ստիպելով դադարեցնել գործունեությունը, սակայն վերջերս նավահագնստի գործունեություն վերդսկսվել էր:
Reuters-ի տվյալներով՝ Պրիմորսկի նավահանգիստը հարձակումից առաջ կարող էր օրական արտահանել ավելի քան 1 միլիոն բարել հում նավթ և հանդիսանում է ռուսական «Ուրալս» հում նավթի և դիզելային վառելիքի բեռնման կարևոր կետ։
Ուստ-Լուգան կարող է օրական վերամշակել մոտ 700 հազար բարել նավթ։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ