Եվրոպական Միությունը չի կարող խոստանալ Ուկրաինային, որ Հունգարիայի կողմից կասեցված 90 միլիարդ եվրոյի վարկը անպայման կտրամադրվի:
Այս մասին Կիեւում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Կալլասը նշել է որոշակի խոչընդոտների մասին․ «Ունենք թե՛ 20-րդ պատժամիջոցների փաթեթի, թե՛ վարկի հետ կապված։ Աշխատանքները շարունակվում են այդ խոչընդոտները հաղթահարելու համար, բայց, ցավոք, այս պահին ես լավ նորություններ չունեմ և չեմ կարող հայտարարել, որ այս վարկը կազատվի։ Հետևաբար, մենք շարունակում ենք աշխատել և հույս ունենք, որ այս որոշումը կկայացվի Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում»։

Բաց մի թողեք
Իսպանիայից հետո հիմա էլ Իտալիան մերժեց Թրամփին
Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին
Լավրով – Սիյարտո սկանդալային ձայնագրություն․ ի՞նչ է խնդրել ռուս միլիարդատերը