Երեւանում ինքնաբուխ ակցիա են իրականացրել` քաղաքի տարբեր հատվածներում փակցնելով Նիկոլ Փաշինյանի լուսանկարը` կուկուռուզի եւ պեռաշկու հետ:
Ակցիայի նախաձեռնողներն ասում են. «Ընտրողներին «կուկուռուզով» ու «պեռաշկիով» ժողովրդավարություն է ծախում, բայց լռում է, որ ինչպես «կուկուռուզն» ու «պեռաշկին» է ուտում, նույն կերպ մեր անմեղ տղերքի գլուխները կերավ, նույն կերպ մեր արտաքին պարտքը կերավ, նույն կերպ Սյունիքը կերավ։ Մենք շարունակելու ենք մեր գործն այնքան ժամանակ, մինչև յուրաքանչյուր հայ հասկանա մի բան՝ Հայրենիքը, երկրի անվտանգությունն ու իրական ապագան ստամոքս լցնելուց ու փորը կուշտ պահելուց ավելի բարձր արժեքներ են»։


Բաց մի թողեք
Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան
Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավարուհու են ձերբակալել. Լուսանկար
Գիտե՞ք, որ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի վրա էլ քրեական գործ կա. Տեսանյութ